Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Արևմուտքում սովոր չեն նայելու ճշմարտության դեմքին

Արևմուտքում սովոր չեն նայելու ճշմարտության դեմքին
18.06.2023 | 15:00

Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարները, ըստ Բլումբերգի, խնդրում են գլխավոր քարտուղար Սթոլթենբերգին մնալ ևս մեկ-երկու տարի: Կարծում եմ, որ պարոն Յենսը պետք է համաձայնի պաշտոնավարման չորրորդ շրջանին, որպեսզի, որպես պաշտոնյա, արձանագրի ռուս-ուկրաինական պատերազմի ավարտը, ինչը երկարաձգելու առումով նա ջանք չխնայեց: Իսկ թե ինչպիսի ավարտ այն կունենա, կարծում եմ, պարոնն այս հարցում կասկածներ չունի՝ հատկապես նոր հակահարձակման ֆոնին: ՈՒրիշ հարց, որ Արևմուտքում վաղուց սովոր չեն նայելու ճշմարտության դեմքին: Դա մենք մեր կաշվի վրա ենք զգում արդեն երրորդ տարին:

Վախթանգ Սիրադեղյան

Դիտվել է՝ 6163

Մեկնաբանություններ